Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ նախարար Ցախի Հանեգբին ջերմությամբ վերհիշեց ս.թ. հուլիսին Երևանում իր հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի հետ՝ հույս հայտնելով, որ ԱԳ նախարարի այցն Իսրայել նոր լիցք կհաղորդի հայ-իսրայելական հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում շփումների ակտիվացումն ու առավել հաճախակի փոխայցելությունները վկայում են հայ-իսրայելական հարաբերւթյուններն առավել խորացնլու երկկողմ հետաքրքրվածության մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան նախարար Հանեգբիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Նախարարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները:
ՀՀ ԱԳՆ