ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է Երևանում գործող «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը:
Իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ մսամթերք արտադրող ընկերությունում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող մի շարք պահանջներ: Բացի այդ՝ չի իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական ցուցանիշներով:
«ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի տնօրենը պարտավորվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակն ու մսամթերքի արտադրության գործընթացը համապատասխանեցնել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջներին:
Խախտումները վերացնելու համար տրվել է ժամկետ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն