Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ-ն որոշեց՝ Լեւոն Բարսեղյանի բոլոր իրավունքների խախտման դեպքերում պետք է տրամադրվի բարոյական փոխհատուցում

Նոյեմբեր 07,2017 17:33

Սահմանադրական դատարանի որոշումը «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի դիմումի վերաբերյալ թույլ է տալիս դատական ակտը վերանայել։ Այս մասին Aravot.am-ին ասաց Բարսեղյանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

«Այն հոդվածը, որի սահմանադրականությունն էինք վիճարկում, բարոյական վնասի հատուցում էր նախատեսում միայն երկու իրավունքի համար, չէր նախատեսում իրավունքների ողջ ներկապնակի համար։ Սահմանադրական դատարանն այսօր այնպիսի իրավական դիրքորոշում արտահայտեց, որ պետք է առաջնորդվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու իշխանության մարմինների կողմից բոլոր իրավունքների խախտման դեպքում տրամադրվի արդարացի փոխհատուցում»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Հիշեցնենք, որ Լեւոն Բարսեղյանն ու դատարանում նրա ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը վիճարկում են անձնական կյանքի անձեռնմխելիության եւ անձնական ազատության իրավունքի խախտման օրենսդրական նորմերի անհամապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը։

Հիշեցնենք նաեւ, որ 2011 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումների օրը Բարսեղյանին բերման էին ենթարկել եւ 3 ժամ պահել ոստիկանությունում։ Նրան ազատ արձակեցինի զորահանդեսի ավարտից հետո միայն։

Լեւոն Բարսեղյանի ազատ խոսքի ու ազատ տեղաշարժման իրավունքի խախտումը արձանագրել էր նաեւ Վարչական դատարանը՝ պարտավորեցնելով դատական ծախսերի համար փոխհատուցել, բայց Բարսեղյանը պահանջում է նաեւ բարոյական վնասի փոխհատուցում։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930