Նոյեմբերի 5-ին կայացած Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններում համայնքի թիվ 37/03 ընտրական տեղամասում ընտրողներից մեկը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր: Այդ ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Արման Ալիխանյանը հայտնեց, որ այդ քաղաքացին Աչաջրի բնակիչ է, ինքը ճանաչում է նրան, սակայն նա Աչաջրում հաշվառված չէ, նրան թույլ չեն տվել քվեարկելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ