Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կդառնա Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն

Նոյեմբեր 07,2017 16:30

Տեղեկացրել ենք, որ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի պաշտոնի համար առաջիկայում պայքարելու է 5-6 թեկնածու: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հրապուրիչ էր որակել կառույցի անունը եւ առաջարկել ընտրությունների հետ կապված բոլոր հարցերով դիմել կառավարման խորհրդի նախագահ Սերգեյ Մինասյանին:

Aravot.am-ը պարոն Մինասյանից հետաքրքրվեց` իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի պաշտոնի հավակնորդներից Դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Արգամ Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի հովանավորյալն է, եւ իրենց հրահանգված է հենց նրա թեկնածության վրա կանգ առնել: «Ես դեռ տեղյակ չեմ, թե ինչ թեկնածուներ են դիմել»,-ասաց կառավարման խորհրդի նախագահը, որն էլ հայտարարված մրցույթի իրականացման պատասխանատուն է:

Ի պատասխան մեր տարակուսանքին` պարոն Մինասյանը քիչ անց հավելեց. «Գործերը դեռեւս ինձ չեն հանձնել, այդ գործընթացը դեռեւս մեկ ամիս տեւելու է, որովհետեւ մենք մի օր հավաքվելու ենք, բոլոր թեկնածուներին հրավիրելու ենք, իրենք ներկայացնելու են իրենց ծրագրերը, ստրատեգիան, թե ոնց են պատկերացնում այդ հիմնարկի զարգացումը: Դեռեւս այդ գործընթացին չեմ տիրապետում, գործերը կվերցնեմ առաջիկա շաբաթվա ընթացքում, հետո նոր խորհրդի մյուս անդամներին կկանչեմ, իրար հետ կնստենք-կնայենք, բոլորին մեկ առ մեկ կկանչենք, նոր որոշումը կընդունենք»:

Մեր հարցին` իր կարծիքով 5-6 թեկնածուն այդ պաշտոնի համար թեժ պայքարի գրավական չե՞ն, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Ես դա ինչպե՞ս կարող եմ բացատրել…Եթե հայտարարությունը եղել է, կարող է նույնիսկ 10 թեկնածու էլ լիներ, դրա դեմ չեմ կարող «պայքարել»:

Իսկ ինչո՞վ է հրապուրիչ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի պաշտոնը: Այս հարցին ի պատասխան էլ մեր զրուցակիցն ասաց. «Ամենայն ազնվությամբ ուզում եմ ասել, որ դա հրապուրիչ պաշտոն չէ, այլ շատ ծանր, տաժանակիր աշխատանք է…Այդ ամենին կանդրադառնանք մեկ ամիս հետո: Կարծում եմ՝ ընտրություններն այս ամիս չեն կայանա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930