Լրահոս
Օրվա լրահոսը

Նորանոր հաղթանակներ՝ առանց ֆինանսավորման

Նոյեմբեր 07,2017 16:02

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շուրջ 250 երեխա է մարզվում ցանցացատկ մարզաձևով: Մարզադպրոցում մարզվող երեխաներից 15-ը մասնակցել են Կրասնոդար քաղաքում կայացած բաց առաջնությանը, այստեղ նրանք մրցել են տարբեր երկրներ ներկայացնող ավելի քան 350 մարզիկների հետ և նվաճել են 5 ոսկե, 4 արծաթե ու 3 բրոնզե մեդալներ:

Մարզադպրոցի սաները շարունակում են մարզվել. 10 մարզիկներ պատրաստվում են Հայաստանը ներկայացնել դեկտեմբերին կայանալիք Կրասնոդարի բաց առաջնությունում: «Մարզաձևն ունի մի խոցելի կողմ. այն չի ֆինանսավորվում և այդ պատճառով էլ երեխաները չեն կարողանում մասնակցել ավելի մեծ մասշտաբով մրցումների: Տարին ամենաքիչը 2-ից 3 մրցում պետք է կազմակերպվի, բայց դա էլ չի լինում: Վերջին տարիներին մարզադպրոցը մարզագույք է ստացել Ռուսաստանի հայ համայնքի կողմից»,- ասաց Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի նախագահ, գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը:

Ցանցացատկը կամ բատուտը օլիմպիական մարզաձև է, գեղարվեստական մարմնամարզությունից և ակրոբատիկայից հետո հաջորդ ձևն է մարմնամարզության մեջ:

«Ցանցացատկով զբաղվում են հիմնականում տղաները, նրանք, մասնակցելով թե՛ միջազգային, թե՛ Հայաստանում տեղի ունեցող մրցումներին, գրանցել են լավ արդյունքներ: Հաջորդ տարի մասնակցելու ենք ավելի մեծ մասշտաբ ունեցող մրցումների, որտեղ արդեն հանդես կգան մեծահասակները»,- նշեց պարոն Ֆահրադյանը:

Բատուտը գնալով զարգանում է, և օր օրի շատ ու շատ երեխաներ են հաճախում մարզադպրոց: Այստեղ կան տարիքային տարբեր խմբեր՝ 6-ից մինչև 17 տարեկան: «Սիրում եմ զբաղվել ցանցացատկով, քանի որ այն օգնում է ավելի ճկուն դառնալ: Ցանկանում եմ հետագայում շարունակել մարզվել այս մարզաձևով և երազում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին»,- ասաց մարզադպրոցի սան, 13-ամյա Գագիկ Խաչատրյանը:

Մարզիչները վստահ են, որ մարզաձևը կշարունակի զարգանալ Հայաստանում և մարզադպրոցը ապագայում կտա այնպիսի մարզիկներ, ովքեր Հայաստանը կներկայացնեն միջազգային ճանաչում ունեցող մրցումներում:

 

Աննա ԲԶՆՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930