Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Պաշտոնյաները «պապայի արեւ» են երդվում, թե դատական համակարգը բարեփոխվում է». (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 15:58

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբին միանալու փորձի մեջ մեղադրվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական նիստում դատավոր Վարդան Գրիգորյանի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ կարծիք արտահայտեց նաեւ ինքը՝ ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանը:

Նա նշեց՝ նախորդ նիստում առանցքային վկա Գեղամ Սահակյանի՝ իր դեմ տված ցուցմունքն ունի քաղաքական նշանակություն. «Իշխանությունները միջազգային հանրությանը պետք է պատասխան տան, թե ինչու այս գործով մյուս յոթ մեղադրյալներն ազատ են արձակվել, իսկ ես՝ ոչ, եւ թե ինչու է Գեղամ Սահակյանը մեկ տարի անց փոխում իր ցուցմունքի բովանդակությունը: Այդ ցուցմունքի հիման վրա են իմ հանդեպ քրեական գործ հարուցել, հետեւաբար, այն կարեւոր է եւ ունի քաղաքական նշանակություն: Դա է խոսում այն փաստը, որ նրա ցուցմունքն այսօր փոխվել է: Դա ո՞նց եղավ: Իշխանությունները հիմա պետք է միջազգային հանրությանը բացատրեն դա»:

Անդրիաս Ղուկասյանի բնորոշմամբ՝ դատարանի՝ նախորդ նիստում կայացրած՝ Սահակյանի նախաքննական ցուցմունքը չհրապարակելու որոշումը սպասարկում է իշխանության շահերին. «Զոռբայությամբ այդ ցուցմունքը մեկ տարի հանդիսացել է հիմք՝ ինձ կալանքի տակ պահելու համար»:

Մեղադրյալի խոսքով՝ նախորդ նիստում նշյալ վկան կաշկանդված չեղավ եւ սուտ ցուցմունք տվեց. «Նախաքննության ժամանակ էլ քառասուն վկաները սուտ ցուցմունք են տվել, որոնցից 33-ը՝ ոստիկան, մյուսները՝ ոստիկանության հետ կապ ունեցող անձինք: Գեղամ Սահակյանի գործակալ լինելու փաստը եւս ակնհայտ է…ՀՀ բարձր պաշտոնյաները «պապայի արեւ» են երդվում, թե դատական համակարգը բարեփոխվում է, բայց իրականությունը հեռու է դրանից»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930