Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ոդիսականը

Նոյեմբեր 07,2017 15:54

«Վայոց ձորի հատվածում տեղյակ չենք, թե ճանապարհային ի՞նչ քարտեզ է նախատեսված, ի՞նչ քարտեզով են աշխատելու, հաստատվա՞ծ է»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությանը վերաբերող հարց հնչեցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Հարցն ուղղված էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: Նա ներկայացնում էր իր ղեկավարած գերատեսչության հիմնախնդիրները`2018 թվականի կտրվածքով:
Նախարարն ասաց, որ վերջնականապես հաստատված ճանապարհային քարտեզ այստեղ չկա, վերանայումներ պետք է անեն: Մեկնարկը կտրվի 2018 թվականին. «Այս հատվածում ինժեներաշինարարական լուրջ աշխատանքներ կան անելու՝ Սիսիան -Քաջարան հատվածում 10-ից ավելի թունելներ պիտի կառուցվեն, որոնցից 2-ի երկարությունը բավականին շատ է, եւ 17 -ից ավելի կամուրջներ: Այս ճանապարհը բարձր վճարովի ճանապարհ է, քանի որ այլ ճանապարհներ է կրճատելու, սակայն լինելու է նաեւ այլընտրանքային ճանապարհ»:

Նախարարն ասում է`միայն այս հատվածի կառուցման մեկնարկից հետո կարող են մտածել հարավային հատվածի մյուս` Քաջարանից Մեղրի եւ Արարատից-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման մասին:

Պատգամավորը նկատեց, որ ֆինանսավորումը 60 տոկոսով ավելացել է եւ հետաքրքրվեց. «Սա նշանակո՞ւմ է, որ ակտիվանալու են ճանապարհաշինության աշխատանքները, թե՞ ծավալները չեն բավարարում»:

Նախարարը մնաց անդրդվելի`թեեւ հնարավորություններ կան, բայց մինչ Սիսիան -Քաջարան հատվածի կառուցման մեկնարկը չտրվի, հարավային հատվածում այլ աշխատանքներ սկսելը նպատակահարմար չէ:
Պատգամավորը հույս հայտնեց, որ հետագա աշխատանքների համար այդ ճանապարհի Արարատի հատվածի պատկերը դաս կլինի. «Արդեն քայքայումներ կան: Հյուսիս-հարավը մեզ համար դարի կառույց է, զգույշ, տնտեսվար վերաբերմունք պետք է ցուցաբերենք»,- ասաց նա: Նախարարը չհերքեց ասվածը, ավելին` հավելեց, թե որոշ տեղերում երաշխիքային պայմաններով վերանորոգում է ընթանում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930