Հերսոնեսում (Կրետե կղզի) շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունն ավարտվեց: Հայաստանի տղամարդկանց հավաքականը (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հովհաննես Գաբուզյան) չարդարացրեց սպասելիքները եւ ինը տուրում վաստակելով 10 միավոր՝ պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Սա վերջին տարիների նրանց ամենավատ ցուցանիշն է:
Համեմատական առումով ավելի հաջող հանդես եկավ կանանց ընտրանին (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գեւորգյան), որը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հանգրվանեց իններորդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ euroteams2017.com-ի