Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցփաթեթի շահառուները խնդիրների առաջ են կանգնում» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 15:38

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, առողջապահության, էկոնոմիկայի, դեղատնտեսագիտության գծով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ հանրային ֆինանսների կառավարման գծով Եվրամիության (ԵՄ) միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը մի շարք խնդիրներ է տեսնում առողջապահության ոլորտում վերջերս ներդրված ծրագրերում: Այսօր «Հայացք» ակումբում Արիստակեսյանն ասաց, որ սոցփաթեթի շահառուները, որոնք իրավունք ունեն որոշակ ծավալի բժշկական անվճար օգնություն ստանալու, կանգնել են խնդիրների առաջ. «Մինչ այս ծրագիրը, նրանք պոլիկլինիկաներում անվճար բուժօգնություն կարող էին ստանալ 8 հազար դրամի սահմաններում, հիմա այս գումարը նվազեցրել են 5850 դրամի: Ընդ որում, հանվել է գլյուկոզայի մակարդակի հետազոտությունն ու այլ հետազոտություններ էլ: Այսինքն՝ սոցփաթեթի շահառուները, որոնք արդեն ապահովագրական ընկերությունների միջոցով պետք է անվճար բուժսպասարկում ստանան, ավելի քիչ ծավալով են ստանալու այդ հետազոտությունները»:

Մանրամասն՝ տեսանյութում

Արիստակեսյանի ներկայացմամբ՝ սոցփաթեթի շահառուները, որոնք արդեն մեկ ամիս է՝ ապահովագրական ընկերությունների միջոցով են ստանում ծառայությունները, եթե ցանկություն ունենան, ասենք՝ լավագույն հիվանդանոցում սրտի կարդիոգրամա անել, ապա նախ ապահովագրական ընկերությունը պետք է որոշի՝ այդ անձին պե՞տք կարդիոգրամա, թե՝ ոչ: Ընդ որում, սա կարող է տեւել մի քանի ժամից մինչեւ մի քանի օր: Արիստակեսյանի կարծիքով՝ ապահովագրական ընկերությունների աշխատակիցները այնքան լավ մասնագիտացված չեն, թե ինչպես վերահսկել մատուցվող բժշկական ծառայությունները: Մինչդեռ, առողջապահության պետական գործակալության մասնագետներին այդ ուղղությամբ վերապատրաստելու համար հսկայական գումարներ են ծախսել, եւ նրանք, ըստ Արիստակեսյանի, շատ լավ ու հմուտ այդ գործառույթն իրականացնում էին:

Անդրադառնալով էլեկտրոնային բժշկությանը, Արիստակեսյանն ասաց, որ այս ծրագիրը նախարարությունը թարս կողմից է սկսել եւ նախ, պոլիկլինիկաներում լուրջ խնդիրներ են առաջանում:

Մանրամասն՝ տեսանյութում

Առողջապահության նախարարության մյուս նորամուծությունը՝ բժշկական հաշտարարի ինստիտուտը, ըստ Արիստակեսյանի, եւս սխալ հիմքով է դրված. «Բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի փոխարեն պետք է լիներ առողջ ապրելու իրավունքի պաշտպանի օրենք: «Մենք առողջ ապրելու իրավունքի պաշտպանի օրինագիծ ենք ներկայացրել առողջապահության նախարարություն, որը չի ընդունել: Առողջ ապրելակերպ ունենալու համար չպետք է արտադրվի ու ներմուծվի վտանգավոր սնունդ, բնապահպանական նորմերը չպետք է խախտվեն, անվտանգ ֆիզիկական միջավայր պետք է լինի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930