Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը սոցծառայության ղեկավարների է տեսել ու վախեցել. նա առաջարկում է ջահելների բերել (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 15:22

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում խոսելով նպաստառուների համակարգի բացերի մասին,ասաց, որ հաճախ ընտրություններում մարդկանց քվեարկել են տալիս՝ սպառնալով հանել այդ համակարգից, կամ հակառակը՝ խոստանում են նպաստ տալ, եթե կընտրի իրենց նախընտրած թեկնածուին: Նա նաեւ ասաց, որ «Փարոսի» աշխատողները գործարքի են գնում, ասում են՝ մի ամսվա նպաստդ տուր՝ չեմ նկատի կովդ, գույքդ:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կատակեց՝ 4 քայլ առաջ ենք գնացել, առաջ ասում էիք՝ երկու ամսվա նպաստ են ուզում:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ «Լուրջ խնդիրներ կան համակարգում: Բնական է, որ մարզային կառույցները, մարզպետին ենթակա կառույցները, ՏԻՄ-երի ղեկավարները ազդեցություն ունեն, Փաշինյանի ասած գործոններն էլ լինելու են, չեն կարող չլինել: Խնդիրներն ավելի են լրջանում, երբ որ մենք գնում ենք համայնքների խոշորացման: Մենք ունենք համայնքների խոշորացում եւ սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը ընկնելու է տարբեր համայնքների տիրույթների մեջ»: Ըստ նրա, շատ կարեւոր է, թե ինչպիսի հարաբերություն կունենան տարբեր ոլորտային նախարարությունները:

Աղվան Վարդանյանը նշեց, որ տեղեկատվական միասնական համակարգը շատ էական է, պիտի հասկանանք, թե ընտանիքների իրական եկամուտները որոնք են. «Այսօր մենք ոչ միայն չունենք այս ընտանիքների եկամուտների իրական պատկերը, այլեւ հակառակ պատկերը չունենք»:

Աղվան Վարդանյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուշադրությունը հրավիրեց մի խնդրի վրա. «Վերջերս մի առիթով տեսա 2-3 սոցիալական ծառայության ղեկավարների, ես երկար տարիներ աշխատել եմ, նրանք չեն եղել համակարգում, մի տեսակ վախեցա, սարսափեցի, երեւում է, ոնց որ մի 20 տարի այդ մարդիկ արդեն մնացել են՝ ծանրացած ու նրանց մեջ բան չի փոխվել: Եթե կառավարությունն ուզում է փոփոխություն անել, պետք է արմատական փոփոխություն անի, բերի երիտասարդների, նոր կադրեր, նոր մտածողություն բերի: Ամենաիդեալական պայմաններն էլ դնես՝ այդ մարդն իր աշխատելու ձեւերով է անելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930