ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նոյեմբերի 7-ին «Հոդված 3» ակումբում անդրադառնալով կրթության ֆինանսավորման կրճատմանը, նշեց, որ համառ են լուրերը, թե Գիտությունների ակադեմիայի շենքը վաճառվելու է եւ նրա տեղում հյուրանոց է լինելու: «Փաստորեն, ոչ միայն գիտությունը չի ֆինանսավորվում, այլեւ ավելորդ են համարում գիտության գոյությունը, եւ կարծիք կա, որ ԳԱԱ շենքը վաճառվելու է…Հարցս վարչապետը անպատասխան թողեց…Եթե դա իրոք իրականություն դառնա, կլինի մեր վերջին ողբերգությունը: Ի դեպ, այդ հարցը ցույց է տալիս գործող իշխանության ռազմավարությունը»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ