Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի պատասխանը`«Ելք»-ին. «Կոռեկտ մոտեցում չէ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 14:41

Սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչ նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ կան. այս հարցն այսօր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հետ քննարկել են ԵԽԽՎ Հայաստանի զեկուցողները, որոնք փաստահավաք առաքելությամբ մեր երկրում են եւ հանդիպումներ են ունենում հասարակական-քաղաքական շրջանակների հետ:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Արարատ Զուրաբյանը եւ Գեւորգ Պետրոսյանը ԵԽԽՎ պատվիրակներին ներկայացրել են Ընտրական օրենսգրքի թերությունները, մասնավորաբար, համամասնական ընտրական համակարգի հետ համատեղ քողարկված մեծամասնական համակարգի գոյությունը, ինչն իրենց կարծիքով խոչընդոտում է Հայաստանում ժողովրդավարական համակարգերի կայացմանը եւ նորմալ ընտրական գործընթացների անցկացմանը:

«Նշեցինք, որ մենք ստանձնել ենք դերակատարում, որը բավական բարդ է Հայաստանում իրականացնել. խոսքն այն մասին է, որ «Ծառուկյան» դաշինքը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի պառլամենտը դադարի լինել կառավարության դակիչ մարմինը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Զուրաբյանը: Նա նկատի ունի այն, որ հիմնականում կառավարությունն է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս, իսկ խորհրդարանը դրանց հաստատողի դերում է: Ինքը կարծում է, որ «Ծառուկյան» դաշինքն այդքան ներուժ ունի, որ օրենսդրական նախաձեռնությունների գեներատորի դեր ստանձնի:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմադիր «Ելք» դաշինքի ներկայացուցիչները ԵԽԽՎ-ի պատվիրակների հետ «Ելք»-ին ներկայացրել են իբրեւ միակ ընդդիմադիր ուժ, մեր զրուցակիցը բազմանշանակ ժպտաց: Համազեկուցողներն իրենց այդ մասին ասել են: Իրենք պատասխանել են. «Դա «Ելք»-ի տեսակետն է, որը գոյության իրավունք ունի, բայց իրականությանը չի համապատասխանում: Նման դասակարգում չկա: Առհասարակ, դա կոռեկտ մոտեցում չէ: Նաեւ` ակնհայտ է`Հայաստանում չկա մի մարդ, ով տեղեկացված չէ՝ մեր դաշինքը եւ նրա ղեկավարն ինչ ճնշումների միջով են անցել: Եթե անձնապես իմ մասին խոսեմ`իմ ամբողջ կյանքն ու գործունեությունը եւս վառ ապացույց է»: Արարատ Զուրաբյանը նաեւ հավելում է`ԱԺ-ում կան կոալիցիոն ուժեր եւ ընդդիմություն: Երրորդ տարբերակ գոյություն չունի:

«Միջազգային հանրությունը շատ լավ պատկերացնում է, թե ինչ է Հայաստանը եւ ո՞ւր է գնում: Իրենք ավելի սթափ են մոտենում հարցերին եւ ռեալ իրականությունն իր դերն ունի գնահատականներ տալու համար»,- ասաց նա`հավելելով, որ Հայաստանը գտնվում է ժողովրդավարության կայացման սկզբնափուլում եւ դա է պատճառը, որ միջազգային հանրությունն ավելի մեղմ է վերաբերվում առկա խնդիրներին:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930