Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասախոս միացի՛ր». ինչո՞ւ են պայքարի դուրս եկել նաև աղջիկները

Նոյեմբեր 07,2017 13:53

«Դասախոս միացի՛ր», «դռները բացեք». այսպիսի վանկարկումներով ԵՊՀ մի շարք ուսանողներ շարունակեցին դասադուլը ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետի մասնաշենքի մոտ: Մասնակիցները կոչ են անում բոլորին միանալ իրենց: ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դռները փակվել են։ Ոչ ոք չի կարողանում դուրս գալ այնտեղից։

Ցույցի մասնակիցների մի զգալի մաս աղջիկներ են։ Ճիշտ է՝ տարկետման իրավունքի վերացումը որևէ կերպ չի անդրադառնում նրանց վրա, բայց մասնակիցներից Միլեն Խաչիկյանի խոսքով` սա նաև իրենց պայքարն է. «Տարկետման իրավունքից պետք է կարողանան օգտվել բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն զբաղվել գիտությամբ»:

Մասնակիցներից Սոֆի Թովմասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Սա ինձ համար չէ, բայց իմ ընկերների և հարազատ մարդկանց համար։ Ով իրոք չի ուզում ծառայել, կանի դա որևէ այլ միջոցներով։ Արդյունքում տուժում են մարդիկ, ովքեր ընդունվում են բուհ` սովորելու մեծ ցանկությամբ»։

Նշենք, որ դասադուլի դուրս եկած ԵՊՀ ուսանողները շարժվում են նաև այլ համալսարաններ՝ հնչեցնելով իրենց միանալու կոչեր։ Դասադուլի մասնակիցները եղան Ագրարային համալսարանի մոտ, այժմ նրանք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Պոլիտեխնիկ) մոտ են:

Կազմակերպիչները հայտարարեցին, որ ԿԳ և ՊՆ նախարարներին ուղարկել են բաց նամակ, որտեղ նշված են իրենց դիրքորոշումները, սակայն այդպես էլ պատասխան չեն ստացել: Ըստ նրանց՝ անձնական օրինակներով օրենք չեն ընդունում. չի բերվել համապատասխան վերլուծություն և փորձագիտական աշխատանք, որով հիմնավորվի, որ բանակից հետո մարդիկ գալիս և ավելի լավ են սովորում: Նրանք մտահոգված են, որ այս օրենքը վտանգում է գիտությունը:

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930