Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անդրիաս Ղուկասյանի գործ». կարգադրիչները դուրս հանեցին օպերատորներին

Նոյեմբեր 07,2017 13:50

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն է: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբին միանալու փորձի մեջ:

Նախորդ նիստում դատարանն արգելել էր վկաների հարցաքննության փուլի տեսանկարահանումը, մինչդեռ դատարանի կարգադրիչները, նիստը դեռ չսկսած, «Ազատություն» ռ/կ-ի եւ A1plus-ի օպերատորներին, որոնք կադրեր էին անում, հրահանգեցին տեսախցիկները դուրս հանել նիստերի դահլիճից: Օպերատորները հիշեցրին, որ նիստը դեռ չի սկսվել, Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ նկատեց՝ նիստը սկսվելուն պես ինքը միջնորդություն է անելու, ուստի կարելի է դատավորից հարցը ճշտել:

Կարգադրիչները, սակայն, պնդեցին, որ դատավորն է հրահանգել տեսախցիկները դուրս հանել ու վիճաբանեցին օպերատորների հետ՝ նրանց դիմելով «դավա՜յ»-ով: Ի վերջո, տեսախցիկները դուրս հանվեցին: Նիստը սկսվելուն պես Կարեն Մեժլումյանը միջնորդեց վերացնել տեսանկարահանման արգելքը, քանի որ վկա չի հարցաքննվելու, այլ իր միջնորդությունն է լսվելու, սակայն դատավոր Վարդան Գրիգորյանը պնդեց՝ վկաների հարցաքննության փուլում են, ուստի տեսանկարահանումն արգելվում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930