Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ ընտրություններին սովորում են». քաղաքագետ

Նոյեմբեր 07,2017 13:28

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանի և Եվրամիության համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ կապված ոչ մի քաղաքական խոչընդոտ չի տեսնում: Ըստ նրա՝ արդեն հայտնի է, որ համաձայնագիրը համաձայնեցված է, և եթե կան խնդիրներ, ապա դրանք տեխնիկական բնույթի են:

«Կարծում եմ, որ հավանականությունը մեծ է, որ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին Բրյուսելում… իհարկե, քաղաքականության մեջ երբեք չպետք է ասել` երբեք: Հնարավոր է, որ տարբեր պատճառներով պայմանավորված՝ չհասցնեն պատրաստել համաձայնագրի տեքստը, բայց ինձ համար դժվար է պատկերացնել, որ համաձայնագիրն ընդհանրապես չի ստորագրվի»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով ԱԼԳ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ձևակերպումներին, եւ որոշ վերլուծություններին, թե հնարավոր է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ մեզ ոչ ցանկալի ձևակերպումներ լինեն, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց՝ չի կածում, որ դրանից Հայաստանին մեծ վտանգներ են սպասվում. «Եթե այդ փաստաթուղթը Հայաստանը չհավանի, կարող է չստորագրել: Ընդհանուր առմամբ Բրյուսելյան գագաթնաժողում կարող են լինել այլ փաստաթղթեր, որ Հայաստանին դուր չգան»:

Ինչ վերաբերում է ԼՂՀ բանակցություններին՝ քաղաքագետն ասաց, որ այդ գործընթացում որեւէ նոր բան տեղի չի ունենում:

Ըստ նրա՝ ՀՀ-Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տեղի է ունեցել հերթական վերակենդանացումը եւ այդ գործընթացը կշարունակվի, ինչը ձեռնտու է բանակցային բոլոր կողմերին՝ թե Հայաստանին, թե՛ Ադրբեջանին եւ թե՛ Մինսկի խմբի համանախագահներին:

Ըստ քաղաքագետի՝ առաջիկայում սահմանային լարվածությունից խուսափել չի հաջողվի. «Բանակցային գործընթացին զուգահեռ սահմանին կշարունակվի լարվածությունը, ժամանակ առ ժամանակ կլինեն էսկալացիաներ»:

Քաղաքագետի կարծիքով, բանակցությունները ոչ թե խնդրի կարգավորմամբ են զբաղվում, այլ հակամարտության մենեջմենթով. «Այսինքն, այն, ինչի մասին քննարկվում է՝ վստահություն, խաղաղություն, հետաքննության մեխանիզմներ եւ այլն, սրանք խնդրի կարգավորում չեն, սրանք ուղղված են բռնության նվազեցմանը»:

Ալեքսանդր Իսկանդարյանի համար բավականին հետաքրքրական էին նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները:

«Մասնակցության վատ ցուցանիշ չէր, հիսուն տոկոս մասնակցությունն այդ տեսակի ընտրությունների համար, վկայում է այն մասին, որ մարդիկ ընտրություններին սովորում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930