Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Շինարարների փողոցի 15/2 շենքի վերելակում անհայտ անձը դանակի սպառնալիքով հափշտակել է նույն շենքի բնակիչ՝ 35-ամյա Հ. Ղ.-ի դրամապանակը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավազակային հարձակման հետևանքով տուժածից հափշտակել են ոչ միայն դրամապանակը, այլ նաև զեղչային քարտեր։ Վնասի չափը պարզվում է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Հ. Ղ.-ն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Իսկ կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է նրա ամուսինը՝ 41-ամյա Ս. Մ.-ն, ով նունպես աշխատում է առողջապահության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում