Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մոնսանտո»-ի՝ հայկական շուկայում հայտնվելը կհանգեցնի սննդի անվտանգության եւ գյուղատնտեսության ոլորտի լուրջ եւ անդառնալի փոփոխությունների. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 07,2017 12:32

Օրերս Երեւանում ԱՄՆ դեսպանատունը, համագործակցելով գյուղատնտեսության նախարարության եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» հետ, կազմակերպել էր երկու երկրների միջեւ առեւտրային կապերի ամրապնդմանը միտված գործարար համաժողով:

Համաժողովին ներկա էին նաեւ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության ներկայացուցիչները, որը նախատեսում է գործունեություն ծավալել Հայաստանում։

Ոլորտի գիտակները, մասնագետները, ովքեր քաջատեղյակ են «Մոնսանտոյի» գործունեությանը եւ սննդի ոլորտում նրանց քաղաքականությանը, մտահոգ են նման հեռանկարից՝ ահազանգելով, որ այդ ընկերության անունը կապված է հիմնականում ԳՁՕ պարունակող սննդամթերքի եւ չափազանց վտանգավոր ու արգելված թունաքիմիկատների արտադրության հետ:

Եվ որ ամերիկյան հսկայի՝ հայկական շուկայում հայտնվելն անխուսափելիորեն կհանգեցնի սննդի անվտանգության եւ գյուղատնտեսության ոլորտի լուրջ եւ անդառնալի փոփոխությունների՝ ոչ միայն նպաստելով ԳՁՕ պարունակող մթերքների տարածման ու օգտագործման աննախադեպ աճին՝ անկանխատեսելի հետեւանքներով, այլեւ մշակահողերի դեգրադացիային՝ գյուղոլորտը կանգնեցնելով ճգնաժամի առաջ:

Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԸ, 2008թ. զբաղվելով էկո թունաբանական հետազոտություններով, շրջակա միջավայրի թունաբանական ուսումնասիրություններով, ինչպես նաեւ միջազգային հեղինակավոր ընկերությունների թունաբանական գործունեության մասին նյութերի հավաքմամբ՝ պարզել է, որ «Մոնսանտոյի» կենսագրությունը կապված է մասնավորապես այնպիսի թույների ու գյուղատնտեսության մեջ օգտագործվող քիմիական բաղադրիչների արտադրության հետ, որոնք այսօր կա՛մ արգելված են աշխարհում, կա՛մ էլ հայտնի են որպես տարբեր, այդ թվում՝ անբուժելի հիվանդություններ առաջացնող եւ անդառնալի հետեւանքներ ունեցող նյութեր:

Դրանցից մեկը արհեստական քաղցրացուցիչներն են, որոնք մեծ մասամբ օգտագործվում են գազավորված ըմպելիքներում. «Այդ քաղցրացուցիչներից ասպարտամն արդեն հայտնի է մեր սպառողներին, քանի որ դրա վնասակարության մասին բազմիցս է խոսվել, քննարկումներ են ծավալվել: Ապացուցված է, որ նույնիսկ կա քաղցկեղածին ռիսկ՝ այդ բաղադրիչով մթերքներն օգտագործելու դեպքում:

Բացի դրանից, ընկերությունը 1929թ. առաջիններից է եղել, որ սկսել է զբաղվել պոլիքլորացված դիֆենիլների արտադրությամբ: Հետագայում բազմաթիվ ուսումնասիրություններով պարզվեց, որ այդ միացությունը խիստ վտանգավոր է մարդու եւ շրջակա միջավայրի համար:

Այն իմունիտետը ճնշող հզոր ազդեցություն է ունենում՝ միաժամանակ նպաստում է տարատեսակ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի առաջացմանը, քայքայում է լյարդը, երիկամները, նյարդային համակարգը եւ այլ օրգաններ, սննդի եւ ուրիշ միջոցներով անցնում մարդու օրգանիզմ:

Ապացուցված է նաեւ, որ այդ նյութը, կուտակվելով մարդու օրգանիզմում, կարող է երկար տարիներ պահպանվել՝ մորից փոխանցվելով պտղին եւ նպաստելով երեխաների բնածին արատների զարգացմանը, ինչպես նաեւ մուտացիոն ազդեցություն ունենալով: Այդ պատճառով արդեն 1973թ. թե՛ ԱՄՆ-ում ու Կանադայում, թե՛ Եվրոպայում այդ միացության արտադրությունն ու կիրառությունն արգելվել է»:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930