Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործող մանկապարտեզների դռները միշտ էլ փակ են եղել անծանոթների առջեւ. «Փաստ»

Նոյեմբեր 07,2017 12:22

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել էր։ Այստեղ արտակարգ դեպք էր տեղի ունեցել։ 36-ամյա Արգամ Հովիկյանը չորս ժամ պատանդ էր պահել հաստատության սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին՝ պահանջելով նախկին կնոջը։

«Փաստ» օրաթերթը փորձեց պարզել՝ արդյոք դեպքից հետո, մանկապարտեզներում հսկողությունը կուժեղացվի՞։ Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդուհի Երանոսյանը պարզաբանեց, որ գործող մանկապարտեզների դռները միշտ էլ փակ են եղել անծանոթների առջեւ։ Իսկ «Մանուշակի» դեպքը տարբերվում է նրանով, որ մուտք գործած անձը, որը դաստիարակի նախկին ամուսինն է եղել, գիտեր դուռը բացվելու ժամերը։

«16։00–ի կողմերը դուռը բացվում է։ Ծնողները իրենց երեխաներին վերցնում են։ Այդ ժամի համար բաց է եղել»,- հայտնեց նա։

Հավաստիացրեց՝ 13 մանկապարտեզների դռները մշտապես փակ են լինում։ Բացվում են առավոտյան՝ երեխաների մանկապարտեզ հաճախելու ժամանակ եւ տուն գնալիս։ Քաղաքապետարանից պնդեցին, որ մանկապարտեզներում լրացուցիչ անվտանգության քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։

«Եթե ժամանակից շուտ ինչ-որ մեկը դուռը թակում է, մտնելու համար անպայման ներսից հրահանգ է լինում։ Ճշտում են, վարիչից հրաման է լինում եւ նոր ներս են թողնում։ 100%-ով բոլոր մանկապարտեզներում այդպես է։ Անգամ այդ մանկապարտեզում դա խիստ է դրված»,- փոխանցեց Երանոսյանը:

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930