Կիևում անհայտ անձիք ցեմենտ են լցրել Հավերժ փառքի պուրակում Անհայտ զինվորի գերեզմանի մոտ վառվող անմար կրակի վրա: Այս մասին գրում է news.liga.net պորտալը:
Միջադեպի մասին ոստիկանությունը տեղեկացել է նոյեմբերի 7-ի առավոտյան:
Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանությունը հայտնաբերել է, որ կրակի վրա իսկապես ցեմենտ են լցրել, իսկ կրակի մոտ անհայտ անձինք թողել են 8 դույլ:
Այս պահին իրավապահները փորձում են պարզել միջադեպի հանգամանքները, դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ