Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պավել Ֆելգենգաուեր. «Թուրքիայի առջև Ադրբեջանը հարցեր է բարձրացնում բացեիբաց, իսկ Ռուսաստանին փորձում է ներգրավել իր պրոյեկտներում դիվանագիտական լեզվի միջոցով». «168 ժամ»

Նոյեմբեր 07,2017 12:12

«168 ժամի» հետ զրույցում ռուս ռազմական եւ քաղաքական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին Թուրքիայի մասնակցության, Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափում ԼՂ հարցի քննարկման մասին խոսակցություններ եղել են կարգավորման տարբեր փուլերում, երբ Ադրբեջանը ցանկացել է ինչ-որ լուծում կորզել իր օգտին։ Այս պահին, ըստ քաղաքագետի, Ադրբեջանը ոգեւորվել է տարածաշրջանային եռակողմ համագործակցությունների ինտենսիվությունից, ուստի օգտագործելով տարածաշրջանում ստեղծված այս պահը՝ փորձում է ԼՂ հակամարտության ադրբեջանահաճո կարգավորում Հայաստանին պարտադրել՝ կարծելով, թե այս ձեւաչափերն այնքան են բարձրացրել Ադրբեջանի կարեւորությունը, որ Ռուսաստանը, Թուրքիան տեղի կտան Ադրբեջանի ցանկություններին։

Ուշագրավը, ըստ Ֆելգենգաուերի, այն է, որ Ադրբեջանը դա փորձում է անել իր երկու «մեծ եղբայրների» միջոցով։ «Թուրքիայի առջև Ադրբեջանը հարցեր է բարձրացնում բացեիբաց, իսկ Ռուսաստանին փորձում է ներգրավել իր պրոյեկտներում դիվանագիտական լեզվի միջոցով, քանի որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նման բաց անկեղծություն չեն ենթադրում։ Սա, ըստ իս, նորություն չէ։ Ադրբեջանը Թուրքիային մշտապես փորձել է ներգրավել, Թուրքիան, իմ տպավորությամբ՝ դա ներկայումս այնքան էլ չպետք է որ ցանկանա, քանի որ դա ավելորդ խնդիր է Թուրքիայի համար, առանց այն էլ խնդիրներն այնքան շատ են։ Պարզապես Թուրքիան չի մերժի իր ռազմավարական գործընկերոջը եւ կփորձի բարձրացնել այդ հարցը՝ հասկանալով, որ այն չի կարող կարգավորվել այդ ձեւաչափում»,- ասաց Ֆելգենգաուերը։

Վերջինիս կարծիքով, այս հարցում Թուրքիայի միջամտությունը ներկայումս բացարձակ Ռուսաստանի շահերից չի բխում, քանի որ հատկապես հիմա համանախագահները նույն օրակարգով են առաջ շարժվում, փորձելով գերակայություն տալ Մոսկվայի ջանքերին, ճանաչելով Մոսկվայի հատուկ հարաբերությունները թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ։ Սա, նրա համոզմամբ, գոհացնում է Մոսկվային, Մոսկվային մշտապես անհրաժեշտ է եղել հենց դա՝ գերակա դիրք Հարավային Կովկասում, որի պատճառով այս հակամարտությունում Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է ստանձնել՝ չպաշտպանելով ոչ մի կողմի դիրքորոշումը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930