Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիսանե Պալյան. «Շատերն անգամ կարծում էին, թե «Էմփիրեյը» հենց Սարգիսի անունն էր». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 07,2017 12:00

2013–ից հետո, երբ «Էմփիրեյ» ռոք խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը մեկնեց ԱՄՆ, խմբի մյուս անդամներն ընկան փնտրտուքների մեջ։ Սկզբում Սարգիսին փոխարինեց Եվա Սուջյանը, ապա Սուրեն Պողոսովը։ Երկու փորձերն էլ, սակայն, ձախողվեցին։ Հիմա արդեն շուրջ մեկ տարի է՝ «Էմփիրեյի» վոկալիստը երիտասարդ կատարող Գարիկ Խաչատրյանն է։ «Ժողովուրդ»-ը «Էմփիրեյ»-ի անդամ, երաժիշտ Գիսանե Պալյանի հետ զրուցել է խմբի գործունեությունից։ Նա պատասխանել է հարցին, թե Սարգիսի՝ խմբից հեռանալուց հետո «Էմփիրեյին» արդյո՞ք հաջողվել է վերագտնել նախկին հաջողությունը։

Թեեւ արդեն մեկ տարի է՝ խումբն ունի մենակատար, որը, ի դեպ, սիրվեց երկրպագուների կողմից, միեւնույն է՝ շատերը կարծիք են հայտնում, որ «Էմփիրեյը» ոչ մի կերպ չի կարողանում վերագտնել իրեն, եւ Սարգիսի՝ խմբից հեռանալուց հետո նախկին հաջողությունը չի վայելում, «Խումբն էլ այն չէ»,- հնչում են նման կարծիքներ։ Համաձա՞յն եք։

– Իհարկե, համաձայն եմ, քանի որ Սարգիսի հետ խումբը այլ էր, Սարգիսից հետո՝ այլ։ Բնականաբար, խումբը սանրվածք չէ, որ փոխես, բայց մարդը մնա նույնը։ Պետք չէ մոռանալ, որ Սարգիսը մենակատար էր, խմբի դեմքն էր, ուզի, թե ոչ՝ ցանկացած վոկալիստ դառնում է խմբի դեմքը, դա անհերքելի փաստ է։ Բացի այդ, Սարգիսը, բացի տաղանդավոր երգիչ լինելուց, շատ վառ անհատականություն է։ Շատերն անգամ կարծում էին, թե «Էմփիրեյը» հենց Սարգիսի անունն էր։ Դա նորմալ է։

Միջազգային պրակտիկայում, երաժշտական աշխարհում շատ են դեպքերը, երբ փոխվում են խմբերի մենակատարները։ Իհարկե, մենք չէինք ուզենա, որ այդպես լիներ, կարծում եմ՝ Սարգիսն էլ չէր ցանկանա։ Պետք է ասեմ նաեւ, որ Սարգիսը, մեր նախկին գործընկերը լինելուց զատ, մեզ հետ կապված է այլ թելերով եւս, օրինակ՝ իմ երեխաների քավորն է։ Նրա՝ խմբից հեռանալը պայմանավորված էր միայն երկրից հեռանալու փաստով։ Կարծում եմ՝ պատճառը օբյեկտիվ էր։

Իսկ մեր խումբը, չնայած ամեն ինչին, դեռ ասելիք ունի։ Գարիկը՝ որպես վոկալիստ, չի զիջում Սարգիսին, մերվել է մեր խմբի հետ, եւ մենք, նրա հետ աշխատելով մեզ լավ ենք զգում։

Հիմա մենք փորձում ենք ապացուցել, որ Սարգիսի գնալուց հետո էլ խումբը չի մասնատվել, շարունակում է իր գործունեությունը, պահում է իր իդեալոգիան։ Իհարկե, Սարգիսի մասին մեզ էլ են շատ հարցնում, կարծիք են հայտնում, որ նրա կատարումներն ուրիշ էին։ Իհարկե, ուրիշ էին, բայց հիմա էլ ուրիշ են, դա այն ժամանակ էր, սա հիմա է։ ժամանակն առաջ է շարժվում, մենք՝ նույնպես։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930