«Դասադուլ», «Տարկետում լինելու ա». այս վանկարկումներով առավոտյան 09:30-ից ԵՊՀ տարբեր կուրսերի մի շարք ուսանողներ շրջում են բուհի ֆակուլտետներով: Նրանք կոչ են անում բոլոր ուսանողներին և դասախոսներին միանալ իրենց։
Հիշեցնենք, որ ուսանողները դեմ են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծին:
Կազմակերպիչներից «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը զանգահարեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության թեժ գիծ, որպեսզի կապ հաստատի Լևոն Մկրտչյանի հետ, սակայն ոչ ոք չէր պատասխանում:
Ուսանողները սպասում են պատասխանի: Նրանք այս պահին հավաքված են ԵՊՀ Կենսաբանական ֆակուլտետի մասնաշենքի մոտ: Հավանաբար քիչ անց կշարժվեն դեպի ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի մասնաշենք:
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
2-րդ կուրս