Երեկ 2 անձ փորձել են գողություն կատարել դեպոյի տարածքից, դեպոյի աշխատակիցներից երկուսն էլ փորձել են կանխել, խափանել նրանց մտադրությունը։ Այդ ընթացքում գողության եկած անձանցից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսը դանակի երկու հարված է հասցրել դեպոյի աշխատակիցներից մեկին։
Այս մասին տեղեկացանք Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից (լուսանկարում)։ Նա տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-177 հոդված 2-րդ մասի 1 և 3-րդ կետերով, կա ձերբակալված։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ մեզ տեղեկացրեց, որ տուժողի մոտ առկա է ձախից երկու տեղով կտրած-ծակած վերքեր, վիճակը միջին ծանրության է։ Վերջինիս հիվանդանոց էին տեղափոխել դեռ լույսը չբացված՝ ժամը 5-ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ