Աննախադեպ խաղաղ, հանդարտ ընտրություններ. սա 69 համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների գնահատականն է: Իրոք, տեղի ունեցան բացառիկ ընտրություններ՝ զերծ արտառոց միջադեպերից ու անակնկալներից:
Ընտրություններից դեռ մեկ ամիս առաջ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը ասել էր, թե Հանրապետականն ամեն ինչ կանի, որպեսզի ավելորդ լարվածություն չառաջանա, ընտրություններն անցնեն ազատ ու թափանցիկ, ժողովուրդը կարողանա հանգիստ մասնակցել եւ իր նախընտրելի թեկնածուներին ընտրել: Եվ իրոք, ամեն ինչ արվեց, որպեսզի արձանագրվի իրավիճակի փոփոխություն։
Այս ընտրությունների ամենամեծ թերությունը քաղաքական ուժերի պասիվ մասնակցությունն էր: Փաստորեն արտախորհրդարանական ընդդիմությունն իրեն բացակա դրեց ու մղեց քաղաքական լուսանցք: ՏԻՄ-ը շատ կարեւոր օղակ է, կարելի է ասել՝ առաջին գիծն է, որտեղ կուսակցությունները շփվում են ժողովրդի հետ, տեղեկանում նրանց խնդիրներին, իսկ ժողովուրդը տեսնում ու գնահատում է, թե ով ով է: Մինչդեռ ընդդիմությունն այս անգամ էլ չկամեցավ աշխատել։
Մ. Հարությունյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում