Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Արտուշ Գաբրիելյան. «Սասնա ծռերի» գործն ինձ համար սովորական, շարքային քրեական գործ է. «Հրապարակ»

Նոյեմբեր 07,2017 10:58

«Սասնա ծռեր» զինված խմբի դատական գործը մեկ ամիս առաջ բաժանվեց 3 մասի։ Ի սկզբանե գործը քննում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ապա մի մասը հանձնվեց Էրեբունի եւ Նուբարաշեն դատարանի նախագահ Արթուր

Օհանյանին, մյուսը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշի դատավոր Մեսրոպ Մակյանին։ «Հրապարակը» դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ է զրուցել։

Ձեր պրակտիկայում «Սասնա ծռերի» գործն ամենադժվար, ծանր քննվող գո՞րծն է։

– Ոչ, ես Ձեզ կարող եմ ասել, որ «Սասնա ծռերի» գործն իմ համար սովորական, շարքային քրեական գործ է։ Ես ավելի բարդ գործեր էլ եմ

լսել, ուղղակի էստեղ մի քիչ քանակը մեծ է ամբաստանյալների։

Դուք 4 ամիս սանկցիաներ կիրառեցիք ամբաստանյալների նկատմամբ՝ ոտքի չկանգնելու համար, հիմա միայն նախազգուշացնում եք՝ ի՞նչ է փոխվել։

– Եթե ոտքի չեն կանգնել, ես նրանց նկատմամբ սանկցիա եմ կիրառել՝ նախազգուշացում։ Էս պահին կիրառել եմ նախազգուշացում, ես իրենց ասել եմ՝ դուք պետք է հարգեք դատարանի օրինական պահանջները, հարգալից վերաբերմունք դրսեւորեք, եթե ոչ՝ ուրեմն պետք է սանկցիաներ կիրառենք։

Չի բացառվում, որ մյուս դատական նիստերին համապատասխան դատական սանկցիաներ կիրառվեն՝ ընդհուպ մինչեւ նիստերի դահլիճից հեռացում, որովհետեւ բոլորը պարտավոր են ենթարկվել նախագահողի օրինական կարգադրություններին։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930