Լրահոս
Օրվա լրահոսը

Կհաջողվի՞ արդյոք Թրամփին դադարեցնել Green Card-ի խաղարկությունը (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Նոյեմբեր 07,2017 10:41

Հանրապետականները 1990 թվականին մեկնարկած՝ ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցմանն ու ներգաղթի ոլորտի բարեփոխումներին կանդրադառնան առաջիկա տարում:

Նախորդ շաբաթ տեղի ունեցած Նյու Յորքի ահաբեկչությունից հետո Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի անհապաղ դադարեցման մասին:

«Ներկայիս համակարգը, որը հիմնված չէ մասնագիտական արժանիքների վրա, վիզաներ է շնորհում խաղարկության արդյունքում պատահականորեն ընտրված մարդկանց, որոնք այդ երկրի լավագույն քաղաքացիները չեն»: – հայտարարել է Թրամփը:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցումը ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի ներգաղթի քաղաքականության և բարեփոխումների ծրագրի ընդամենը մի մասն է կազմում:

Հիշեցնենք, որ Թրամփի թիմի կողմից մշակված զբաղվածության և ներգաղթի ոլորտի բարեփոխումների ծրագրի առավել ծավալուն տարբերակը հանրապետական երկու սենատորների աջակցությամբ, ներկայացվել էր ԱՄՆ-ի Կոնգրես այս տարվա փետրվար ամսին: Մեկ այլ նմանատիպ օրինագիծ ներկայացվել էր նաև սեպտեմբերին:

Դեթրոյթում գրանցված մահմեդական ներգաղթյալների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության իրավապաշտպան Ֆաթինա Աբդրաբոն Associated Press-ին հայտնել է.

Վահե Օհանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930