Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայած լրագրողի մտորումները նոր օրինագծի մասին. «Ճամփորդ»

Նոյեմբեր 07,2017 10:36

Խորհրդարանում քվեարկության ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն առաջին իսկ ընթերցմամբ՝ ձայների 89 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց: Բուռն վեճերի ու տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց ենթակա փոփոխություններից հատկապես մեկը, որը վերաբերվում էր պարտադիր զինվորական ծառայությունից, զորակոչից ազատման տարկետման հիմքերին: Ըստ այդմ՝ գիտությամբ զբաղվելուց առաջ տղաները նախ պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն: Քննարկվող հարցի վերաբերյալ հանրության շրջանում հակադիր կարծիքներ, տեսակետներ են շրջանառվում: Առաջին ճամբարում համոզված են` բանակում մարդաքանակի լուրջ խնդիր կա և ՊՆ-ն ամեն կերպ փորձում է ապագա զինվորներ ապահովել, ինչն էլ փորձում է անել՝ ապագա գիտնականների հաշվին: Մյուս ճամբարում շատ ուրախ են օրինագծում կատարված փոփոխության համար, քանի որ համոզված են, որ մինչ այժմ բազմաթիվ տղաներ գիտությամբ զբաղվելու պատրվակով պարզապես խուսափել են բանակից: Ինչ խոսք` նման դեպքերի մասին բոլորս էլ լսել ենք, բայց օրինագծում կատարված փոփոխության պատճառով «թացն ու չորը՝ վառվելու են միասին»: Իրենց զավակներին բանակից ազատել ձգտող ծնողների մեծ մասն ինչ-որ այլ ելք կգտնի, իսկ այ, իրոք գիտությամբ զբաղվել ցանկացողների դեպքում շարունակական ուսման, աշխատանքի հնարավորությունը կչեզոքանա:

Ի՞նչ ես անելու բանակից հետո. աշխատելու եմ

Գաղտնիք չէ, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնող տղաները 2 տարվա ընթացքում տարատեսակ իրեր և գումար են ստանում ընտանիքի կողմից: Անընդհատ քննարկվող հարց է, թե ինչու պետք է ընտանիքը զինվորին ապահովի «մայկա- տրուսիկով», եթե կա ՊՆ-ն: Այդ երկու տարվա ֆինանսական միակողմանի հոսքն երբեմն այնքան ճնշող է, որ ծառայության ընթացքում արդեն զինվորների մեծ մասը մտածում է միայն մեկ բանի` զորացրվելուց հետո հնարավորինս շուտ աշխատանքի անցնելու և ընտանիքին օգնելու, սեփական գլուխը պահելու մասին: Հատկապես դիրքերում զինվորն իրեն չափահաս ու հասուն մարդ է զգում, ով զորացրվելուց հետո պարզապես չի կարող հանդուրժել նախկին իրավիճակը, շատերն էլ ուղղակի այլ ելք չեն ունենում: Այո, հնարավոր է ուսման և հատկապես գիտության ձգտող տղաների մի մասի համար մեծ տարբերություն չլինի և ծառայությունից հետո նրանք ձգտեն ուսման` զուգահեռաբար աշխատանք փնտրելով, սակայն մի մասի դեպքում էլ,հաստատ՝ որոշումն այլ կլինի: Սա էլ իբրև հակափաստարկ այն մարդկանց, ովքեր պնդում են, թե ուսման ու գիտության ծարավ մարդուն բանակի ծառայությունը չի կանգնեցնի:

Գարեգին Ալեքսանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ճամփորդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930