Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունն արդարադատություն է պահանջում՝ Ինդիանայի նահանգապետ (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Նոյեմբեր 07,2017 10:27

Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած ԱՄՆ-ի 48-րդ նահանգը:

«Իսկապես, շատ երկար սպասված էր Ինդիանայի համար այս քայլը», – Ինդիանայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Սեդա Արզումանյանը տեղի հայ համայնքի կողմից ողջունում է նահանգապետի կողմից ցեղասպանության ճանաչման որոշումը, – «Ինդիանան ԱՄՆ-ի այն յուրահատուկ նահանգներից է եղել, որը մեծ օգնություն է ցուցաբերել հայերին Ցեղասպանության տարիներին եւ օգնել է շատ հայերի տեղափոխվել եւ տեղավորվել ԱՄՆ-ում»:

Ինդիանայի նահանգապետ Էրիկ Հոլքոմբի արձակած հռչակագիրն ընդգծում է, որ 1915-ից 1923 թվականները Օսմանյան կայսրության տարածքում ծրագրավորված եւ իրականացված ցեղասպանության արդյունքում զոհվել է մեկ եւ կես միլիոն հայ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Ինդիանայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ դեր են խաղացել նահանգի փոքրաթիվ – ընդամենը հազարի հասնող – բայց շատ ակտիվ հայ համայնքի ջանքերը, նշում է Սեդա Արզումանյանը.

«Իսկապես, դա տարիների աշխատանք էր եւ այսօր մեր աշխատանքն ի վերջո պսակվեց հաջողությամբ»:

Նահանգապետ Հոլքոմբն իր հռչակագրում նշում է, որ ճանաչելով, հիշելով եւ կրթելով երեխաներին Հայոց ցեղասպանության, Ողջակիզման եւ մյուս ցեղասպանությունների մասին, քաղաքացիները պաշտպանում են «պատմական հիշատակը, ապահովագրում են ապագան նման դաժանություններից եւ հակազդում ատելությանը, հալածանքներին եւ բռնությանը»: Հատկանշական է, որ նահանգապետի հռչակագրում ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանությունը «դեռեւս արդարադատություն է պահանջում»:

Արման Թարջիմանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930