2017-ի հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է շուրջ 10,6 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ստացել էր 493 հազար դոլարի արտադրանք. Հոկտեմբերին արտահանումն աճել է շուրջ 21,5 անգամ:Տվյալները վերցվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից:
Հոկտեմբերին Վրաստանին մատակարարվել է 380 հազար ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն նշանակության արտադրանք: Նախորդ ամսվա տվյալներով՝ Թուրքիայից Վրաստան արտահանումները կազմել են մոտ 234 հազար դոլար, այսինքն հոկտեմբերին արտահանումը աճել է մոտ 1,6 անգամ:
Նույն ժամանակաշրջանում Թուրքիայի Իրան է արտահանվել մոտ 83 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Սեպտեմբերին Իրանին մատակարարվել է 304 հազարի դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Այսինքն հոկտեմբերին Թուրքիայից Իրան արտահանումը աճել է մոտ 3,6 անգամ:
Սոնա Սուքիասյան
Նյութի մանրամասները կարդացեք razm.info–ի կայքում