Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեղամ Սահակյանը եղել է մեկը շատերից, ում «Ոտքի՛ Հայաստան» ՔՇ–ն ընդունել է որպես ՀՀ քաղաքացի,

Նոյեմբեր 06,2017 22:55

Ւ գիտություն

Անդրադառնալով «Ոտքի՛ Հայաստան» ՔՇ. խորհրդի անդամ, քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանի դեմ՝ Գեղամ Սահակյանի կողմից տրվող ակնհայտ և ուղղորդվող սուտ վկայություն տալուն, տեղեկացնում ենք. Գ. Սահակյանի հետ ծանոթացել ենք 2015թ.–ին «Ոտքի՛ Հայաստան» ՔՇ–ի կողմից կազմակերպած ակցիաների ժամանակ։ Գ. Սահակյանը ներկայացվել է, որպես «Հիմնադիր խորհրդարանի» համակիր և մոտ կանգնած մարդ։ Ի սկզբանե «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և այլոց կողմից զգուշացվել ենք Գեղամ Սահակյանի ռեժիմի գործակալ լինելու հնարավոր կամ արժանահավատ տարբերակի մասին, ինչի մասին ՀԽ անդամների կողմից հետագայում մամուլում եղել են բարձրաձայնումներ և մեղադրանքներ։

Ինչպես նաև տեղեկացված ենք եղել Գեղամ Սահակյանի անձնական կոնկրետ իրադարձություններից և իրողություններից, որոնց մասին հիմա չենք բարձրաձայնում։ Գ. Սահակյանը պարբերաբար ներկա է գտնվել «Ոտքի՛ Հայաստան» ՔՇ–ի ակցիաներին և երբևէ որևէ խոչընդոտի կամ վիրավորանքի չի արժանացել, այլ ստացել է չափավոր բարյացակամ վերաբերմունք։ Բոլորին է հայտնի, որ «Ոտքի՛ Հայաստան» ՔՇ–ն որդեգրել է բաց, թափանցիկ և խաղաղ գործունեության սկզբունքը և երբեք չի շեղվել այդ սկզբունքից։ Ուստի տարատեսակ գործակալների և աշխատակիցների ներկայությունը ակցիաների ժամանակ և խմբի շուրջ երբեք, որպես խոչընդոտ կամ խնդիր չեն դիտվել։

Գեղամ Սահակյանը եղել է մեկը շատերից, ում «Ոտքի՛ Հայաստան» ՔՇ–ն ընդունել է որպես ՀՀ քաղաքացի, հնարավոր գործակալ, և բնականաբար ընկերական սերտ հարաբերությունների ու վստահության մասին խոսք լինել չէր կարող։

Հորդորում ենք ռեժիմին՝ վերջ տալ շինծու մեղադրանքների և սուտ մատնության իր սկզբունքային գործելաոճին։ Դա մերժվում է, թե աշխարհիկ, և թե հոգևոր դասերում։ Ազատություն քաղբանտարկյալներին և Հայաստան աշխարհին…

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930