Սանկտ Պետերբուրգում ծեծի է ենթարկվել Վյաչեսլավ Մաշնովը՝ ռեփեր Գնոյնին: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Հաղորդվում է, որ երկուշաբթի երեկոյան ռեփերը պատրաստվում էր համերգ տալ «Ավրորա» ակումբում: Բայց մուտք մոտ նրան են մոտեցել մի քանի տղամարդ՝ բացականչելով, որ «եկել է ժամանակը պատասխան տալ արվեստի համար», և ծեծի են ենթարկել նրան:
Բժիշկները չեն բացառում, որ ռեփերի մոտ կարող է լինել ուղեղի ցնցում: Այս պահին Գնոյնին ցուցմունք է տալիս ոստիկանությունում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ