Հերսոնեսում այսօր ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին մասնակցեցին տղամարդկանց 40 եւ կանանց 32 հավաքականներ:
Այսօր, եզրափակիչ իններորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին առաջատար Լեւոն Արոնյանի բացակայությամբ ոչ-ոքի՝ 2:2, խաղաց Սերբիայի հետ: Մեր թիմից միակ հաղթանակը տարավ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի արեցին, Հովհաննես Գաբուզյանը պարտվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ euroteams2017.com-ի