Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էդուարդ Գրիգորյանի հայրը համոզված է, որ որդուն սպանել են. jam-news.net

Նոյեմբեր 06,2017 22:02

Ինչպես հայտնի է, մահացել է 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը:

Էդուարդ Գրիգորյանի հայրը՝ Գարեգին Գրիգորյանը, համոզված է, որ որդուն սպանել են:
«Դատապարտյալները մեզ հետ կապ հաստատեցին և տեղեկացրին, որ Էդուարդը երեկ գիշեր երկու անգամ սրտի ուժգին նոպաներ է ունեցել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել առավոտյան, երբ նորից է վատացել: Հասցրել են հիվանդանոց, արդեն հիվանդանոցում մահացել է։ Ես այդ ամենը իմացել եմ նրա հետ նստած ընկերներից։

Սա նշանակում է, որ նրան սպանել են, եթե շուտ տանեին հիվանդանոց, կարող էր փրկվել։ Համենայն դեպս, սա նրանց անփույթ վերաբերմունքի հետևանքն է։ Շտապօգնության բժիշկը ասել է՝ պետք է տանել հիվանդանոց, իրենք ասել են, որ բանտի պետը թույլ չի տալիս»,- հայտարարել է Գարեգին Գրիգորյանը։

Նա նշել է, որ դիահերձումից հետո պարզ կլինի, թե ինչից է մահացել Էդուարդ Գրիգորյանը, բայց նշել է, որ իր կարծիքով՝ որդին սրտի իշեմիկ հիվանդություն է ունեցել ու արագ ինֆարկտ է զարգացել:

Էդուարդ Գրիգորյանի սրտի փականը վիրահատել էին 2013թ.-ին, որի համար ֆինանսական օգնություն էր ցուցաբերել Հայաստանի նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «jam-news.net»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930