Բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի առաջնությունում կայացել է երրորդ տուրը:
«Գրանդ սպորտը» 69։40 հաշվով առավելության է հասել «Ինժեների» նկատմամբ, «Շիրակը» սեփական հարկի տակ պարտվել է «Ուրարտուին»՝ 69։76։
Երրորդ տուրի, թերեւս, ամենահետաքրքիր ու համառ պայքարը ծավալվել է «Արցախի» եւ ՖԻՄԱ-ի միջեւ, որում հյուրերը հաղթանակը (91։88) պոկել է միայն լրացուցիչ ժամանակում։
Մրցաշարային աղյուսակը հնգական միավորով գլխավորում են ՖԻՄԱ-ն ու «Արցախը», որոնք, սակայն, մեկ խաղ ավելի են անցկացրել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի