Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ-ում քաղբանտարկյալների, կոռուպցիայի հարցերը՝ ԵԽԽՎ փաստահավաք խմբի «off the record» ձևաչափով հանդիպմանը

Նոյեմբեր 06,2017 19:45

Նոյեմբերի 6-7-ը Ստրասբուրգից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի  զեկուցողները փաստահավաք առաքելությամբ հանդիպումներ են ունենում Հայաստանում: Գարնանը կներկայացվի ՀՀ-ի վերաբերյալ մոնիտորինգային զեկույցը:

Այսպիսի հանդիպումներ ավանդաբար տեղի են ունենում ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարբեր խմբերի հետ և որպես կանոն՝ լինում են «off the record» ձևաչափով:

Aravot.am-ը զրուցեց հանդիպմանը մասնակցած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Պարոն Սաքունցի տեղեկացմամբ՝ այս անգամ հանդիպման թեման էր «Արդարադատություն և կոռուպցիա»: Արթուր Սաքունցը հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց. «Մենք մեր մտահոգությունները, դիտարկումները ներկայացրինք: Ես հայտարարեցի, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները չենք կարող համարել առաջընթաց, այլ անպատժելիության մասին է խոսքը: Կայուն քաղաքական կուսակցական համակարգի հետ կապված ռիսկերի մասին խոսեցի: Մտահոգություններ հայտնեցի սահմանադրական դատարան դիմելու սահմանափակման, զինված ուժերում մահացությունների դեպքերի մասին: Խնդիրներ բարձրացրի նաև կապված ազգ- բանակ կոնցեպցիայի ռիսկերի մասին՝ որպես ռազմականացման գործընթաց: Խոսեցի նաև ընտրողական արդարադատության մասին»:

Պարոն Սաքունցը նշեց, որ փաստահավաք խմբի 3 անդամների հետ հանդիպմանը բարձրացրել են նաև ՀՀ-ում քաղբանտարկյալների, քաղաքական հետապնդման ենթարկված անձանց հարցը: Մարտի 1-ի խնդիրը ևս բարձրացվել է եվրոպացի դիտորդների առաջ, մասնավորապես, որ մինչև հիմա կատարվածին իրավական գնահատական տրված չէ և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել:

Մեր հարցին՝ շուրջ 4 զեկույց Հայաստանի մասին պատրաստվել է, ընդհանրապես այդ փաստաթղթերն ի՞նչ ազդեցություն են ունենում, պարոն Սաքունցը պատասխանեց. «Կարևոր է, որ արձանագրվում են խնդիրներն այն մարմնի կողմից, որի անդամն է Հայաստանը: Հիշեցնենք վեհաժողովի չորս զեկույցները դեռ մարտի 1-ի դեպքերից հետո՝ 16/09,16/20, 16/48, 16/87 և ըստ էության՝ դրանք էական ազդեցություն ունեցել են, իհարկե, հիմա վիճակը փոխվել: Քաղբանտարկյալներին վերջին հաշվով ժամանակի ընթացքում ազատեցին ՝ չընդունելով հանդերձ, որ քաղբանտարկյալներ են: Այդ գործերը հիմա գտնվում են Եվրոպական դատարանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930