Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված էքստրասենսի գործով հետազոտվեցին Խարբերդի գերեզմանոցից վերցված մոխրակույտ, դանակ, ծխուկներ

Նոյեմբեր 06,2017 19:30

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով այսօր դատարանը հետազոտեց գործում առկա իրեղեն ապացույցները: Դրանց շարքում էին սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի բնակարանից առգրավված դանակը, դիակի վրայի դանակի շեղբը, մոխրակույտեր, որոնք Խարբերդի գերեզմանոցից ու Մխիթարյանի տնից էին առգրավվել:

Դրանց վերաբերյալ, փորձաքննությամբ, որեւէ էական հանգամանք չի պարզվել: Հետազոտվող ապացույցների ցանկում էր նաեւ Անի Մաջնունյանի տնից առգրավված ծխուկները, որոնք թքի ու արյան հետքերով փորձաքննության էին ենթարկվել, հենց այդ ծխուկներն են՝ որպես իրեղեն ապացույց դրվել մեղադրանքի հիմքում:

Ապացույցների հետազոտումը կշարունակվի հաջորդ դատական նիստին, իսկ հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի տասներեքին:

Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինաբար Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930