Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացվող համայնքում երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել է դաշնակցական Կարեն Արշակյանը, որը Ազգային ժողովի պատգամավոր Ռոմիկ Մանուկյանի սատարած թեկնածուն է, նրա եղբոր բիզնես գործընկերն է ու հանրությանն առավել հայտնի է Վեգայի Կարեն անվամբ: Նա ստացել է 1416 ձայն:
Քեթիի գյուղապետ Թորգոմ Սահակյանը, որին պաշտոնապես առաջադրել էր ու սատարում էր ՀՀԿ-ն, ձայների թվաքանակով երկրորդ տեղում է, նա ստացել է 1289 ձայն: Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը, որը նախկին ՀՅԴ-ական էր, հիմա ՀՀԿ-ական, ստացել է 1201 ձայն, իսկ Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը՝ 792 ձայն:
Ընտրողների թիվը Մարմաշենում 8864 է, ընտրությանը մասնացել են ընդամենը 4804-ը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ