Նոյեմբերի 5-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն՝ ի պատիվ իրանահայ հայտնի դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Լ. Ճգնավորյանի 80-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ վերջինիս հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:
Դեսպան Ա. Թումանյանը բարձր գնահատեց Լ. Ճգնավորյանի մեծ աշխատանքը երաժշտական արվեստի զարգացման գործում, ինչպես նաև նրա հայրենանվեր գործունեությունը ՀՀ անկախացման առաջին տարիներին: Շնորհավորելով Լ. Ճգնավորյանին տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Ա. Թումանյանը մաղթեց նրան առողջություն և ստեղծագործական ակտիվ գործունեություն:
ՀՀ ԱԳՆ