Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգլան» ոչ մի տեղից էլ չի բերվել». փաստաբանը վստահ է՝ Սամվել Բաբայանն անմեղ է (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2017 16:15

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, «Իգլա»-ի գործով մեղադրյալ Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Արտաշես Քալաշյանը համոզված է՝ մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները չեն հիմնավորում, որ Սամվել Բաբայանը հանցագործություն է կատարել: «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստի ավարտին այսօր նա լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Բաբայանն անմեղ է:

Քալաշյանը չմասնավորեցրեց, թե ի վերջո՝ ո՞ւմ եւ ինչո՞ւ է ձեռնտու ազատազրկել Բաբայանին, բայց որպես իրավաբան նշեց. «Կարող եմ միայն արձանագրել, որ մեղադրանքը հիմնավորված չէ»:

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, թե ի՞նչ նկատի ունի պարոն Բաբայանը, երբ ասում է, որ «Իգլան» ինչ-որ մեկի «գարաժից» են հանել-բերել, Քալաշյանն այսպես արձագանքեց. «Քրեական գործի նյութերից երեւում է, որ այն ոչ մի տեղից էլ չի բերվել: Հակառակ դեպքում՝ զենքի մաքսանենգության մեղադրանքը նախաքննության ընթացքում չէր կարճվի»:

Հավելենք, որ առաջիկա նիստերում կլսվեն մեղադրական ճառն ու ամբաստանյալների վերջին խոսքը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930