Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի համար զենք ներմուծելն ազատվում է ԱԱՀ-ից

Նոյեմբեր 06,2017 16:11

Այսօր կառավարությունը ԱԺ Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում էր ցանկացած երկրից բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախորդ նիստում կառավարությունը ներկայացրել էր նախագիծ, ըստ որի ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ ԶՈՒ-ի համար միայն Ռուսաստանից բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը պետք է ազատվեր ավելացված արժեքի հարկից:

ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը դժգոհեց, որ այսպես առավելություն ենք տալիս ՌԴ-ին, ուստի կառավարությունն այսօր առաջարկում է բոլոր երկրների համար դա կիրառել: Նա առաջարկել էր նախագիծը հետ տանել եւ բերել ընդհանուր բոլոր երկրներին վերաբերող առաջարկ, որպեսզի հետո Չինաստանից, Իրանից, տարբեր երկրներից զենքի ներմուծման համար առանձին-առանձին կառավարությունը նախագծեր չբերի ԱԺ:

Հատկապես ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիր էր առաջացել զենքի ներմուծման հետ, քանի որ անգամ նվիրատվությամբ ՀՀ մտնող զենքի համար ստիպված մարդիկ վճարում էին հարկ:

Հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930