Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. 500 դրամ կրթաթոշակը ոչինչ չի տալիս

Նոյեմբեր 06,2017 16:06

«Ամեն ինչ փոխվում է, բայց կրթաթոշակները տարիներ շարունակ նույնն են: Մտածում էի` այս անգամ փոփոխություն կլիներ»,-խորհրդարանում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին դիմեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը:

Պատգամավորին հետաքրքրում էր նաեւ`նախարարությունում չե՞ն պատրաստվում պետպատվերի տեղերն ավելացնել, քանի որ տարկետումը վերանում է:

Նախարարն ասաց`կարծում է պետպատվերի տրամաբանությունը հիմնովին պետք է փոխել` կրթաթոշակային հիմնադրամով: «Ինձ անհանգստացնում է աղքատության ցուցիչով ներգրավվածությունը ԲՈւՀ-երում` 30% աղքատություն եւ 7% բուհերի ներգրավվածություն: Հիմա կրթաթոշակային հիմնադրամի կեսը կլինի սոցիալական եւ հնարավորություն կլինի ճիշտ քաղաքականություն վարելու: Երբ տեղադրվի անվճարի չափը, արդեն կկարողանանք ուղղորդել նաեւ դիմումատուին դեպի քիմիա, կենսաբանություն մասնագիտությունները, որտեղ պետությունը մասնագետի կարիք կունենա»,- ասաց նախարարը:

Նախարարը հստակեցրեց` հիմնադրամից հատկացումների մի մասը կլինի սոցիալական, զգալի մասը` առաջադիմության համար, կլինեն նաեւ «նպատակային ուղղորդումներ»: Նա ասում է`աշխարհում կրթաթոշակի այս ձեւն է ընդունված:

Լեւոն Մկրտչյանը համաձայն է`հինգ հազար դրամ կրթաթոշակը ոչ մեկին ոչինչ չի տալիս, մինչդեռ կենտրոնացնելով կրթաթոշակները, դրանք նպատակային կուղղորդեն: Այս համակարգը կներդրվի հետագայում: Այժմ դա անել չէին կարող, քանզի սպասում էին զինապարտության օրենքի ընդունմանը, որ տարկետումն առանձնացնեն պետպատվերից, հետո այս համակարգի ներդրմանն անցնեին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930