Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ալթունյան. Առաջիկա մեկ տարվա ընթացքում շտապօգնությունը վճարովի չի դառնա

Նոյեմբեր 06,2017 15:58

«Սա ուղղակի զրույց էր, կարծիքների փոխանակում: Ես պատմում էի իմ փորձը, երբ որ երկրորդ կուրսից մինչեւ ինստիտուտի ավարտն աշխատում էի շտապ օգնությունում: Սա նախագիծ չէ, հիմնված չէ ինչ-որ լուրջ ուսումնասիրությունների վրա: Դրա հետ մեկտեղ այսօրվա հայտարարությունը չի նշանակում, որ հարցն արդիական չէ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Հիշեցնենք, որ վերջերս նախարարի արտահայտած կարծիքը`շտապօգնության վճարովի լինելու մասին, մեծ աղմուկ բարձրացրեց:

Նախարարը հստակեցրեց`նման նախագիծ չկա: Բայց ինքն այդ հարցն արդիական է համարում, քանի որ կան անարդյունավետ կանչեր, կան կանչեր, որոնք բնակչության ոչ իրազեկվածության կամ մի փոքր էլ չարաշահման հետեւանք են: Ինչեւէ, առաջիկա մեկ տարվա ընթացքում նման փոփոխություններ չեն նախատեսվում:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ առողջապահական համակարգի ստվերային շրջանառությունից: Նախարարն ասաց`իր կարծիքով, այսօր ստվերը Հայաստանում շատ ավելի քիչ է, քան այդ մասին տարածվող խոսակցությունները: Համակարգում ստվերի առկայությունը նախարարը թվերով չասաց: Չգիտեր: Դրա համար ասաց, որ առաջիկայում հասարակական հարցումներ կանցկացնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930