Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյան. «Կառույցի անունն է հմայիչ, դրա համար էլ 5 հոգի դիմել է մրցույթի»

Նոյեմբեր 06,2017 15:46

Առաջիկայում թեժ պայքար է սպասվում ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի աթոռի համար:

Արդեն 5-6 թեկնածուի անուն է շրջանառվում, որոնց թվում են ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի, Դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Արգամ Հովսեփյանի, «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Վարդանյանի, ՀՀ նախկին գլխավոր պաթանատոմ Գարիկ Աղաբեկյանի անունները:

Մեր տեղեկություններով, կան նաեւ այլ հավակնորդներ ինչպես Փորձաքննությունների ազգային բյուրոյի սննդի փորձաքննության բաժնից, այնպես էլ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից:

Aravot.am-ը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց` ե՞րբ է նշանակված ընտրությունների օրը: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ օրը դեռ վերջնական որոշված չէ, գուցե նոյեմբերի ընթացքում ընտրությունը կայանա:

Հարցին` չի՞ կարծում, որ ընտրությունները թեժ են լինելու: «Ինչ է նշանակում թեժ է լինելու, այո, 5 թեկնածու դիմել է, հիմա դրա թեժը որն է…Բոլոր հարցերը խնդրում եմ տաք կառավարման խորհրդից, որի նախագահն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մինասյանը»,-ասաց Գիտությունների ակադեմիայի նախագահը:

Ավելի ուշ Ռադիկ Մարտիրոսյանն ավելացրեց. «Գուցե կառույցի անունն է հմայիչ, դրա համար էլ շատ են դիմողները, 5 հոգի դիմել է մրցույթի համար: Իմիջիայլոց, քանի տարի այդ հիմնարկն աշխատել է մեր համակարգում, ուներ տնօրեն, նա երբեք իրեն չէր զգում թափով պաշտոնում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930