Լրահոս
Օրվա լրահոսը

Ախթալայի քաղաքապետը 176 ձայնով պարտվեց Ճոճկանի համայնքապետին

Նոյեմբեր 06,2017 15:26

Լոռու մարզի Ախթալա համայնքում երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթեց Ճոճկանի  համայնքապետ Արկադի Թամազյանը:  Ախթալայի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին 3 թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ում թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ-ն, ինքնաառաջադրված անկուսակցական Սուրեն Թամազյանը, որը Ախթալայի նախկին քաղաքապետն էր եւ Ճոճկանի համայնքապետը: Արկադի Թամազյանը Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն այս ընտրություններում ինքնաառաջադրվել էր:

Ախթալայում ընտրության իրավունք ուներ 5345 քաղաքացի, որից ընտրությանը մասնակցել է 3284-ը:

Այստեղ Արկադի Թամազյանի օգտին քվեարկել է 1550 ընտրող, Հայկազ Խաչիկյանի օգտին՝ 1374 ընտրող, իսկ Սուրեն Թամազյանը ստացել է 287 քվե:

Հիշեցնենք, որ այս ընտրությունների արդյունքում Ախթալա խոշորացվող համայնքին են միացել՝ Ախթալա, Առողջարանին կից, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շամլուղ եւ Փոքր Այրում համայնքները:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930