Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 13 նյութ

Նոյեմբեր 06,2017 14:22

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում նոյեմբերի 6-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 13 նյութ՝ նոյեմբերի 5-ին մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Նշված 13 նյութերից 7-ն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 5-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի մարզային քննչական վարչություններում։

Նյութերը մեծամասամբ վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, 1-ական՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, ընտրողներին ուղղորդելուն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Փաստական հանգամանքների հիման վրա կայացվող որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930