Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարությունն առանց ուժի՝ թուլություն է, ուժն առանց արդարության՝ բռնակալություն». Զարուհի Փոստանջյան

Նոյեմբեր 06,2017 14:20

Մենք գիտակցում ենք, որ ավելի քան երբևէ, արտաքին և ներքին սպառնալիքների տարանջատումը այլևս չի համապատասխանում իրականությանը: Այս համատեքստում` մենք գնահատում ենք հայկական արդի պետությունում գործող բռնակալական` ավտորիտար ռեժիմի առկայությունը (կառավարվող ժողովրդավարություն հասկացության ներքո) ու համատարած կոռուպցիան (էնդեմիկ բնույթով և հասարակության բոլոր ոլորտների ներթափանցվածությամբ) հայ ազգի ու հայոց պետականության համար նույնքան վտանգավոր են, որքան արտաքին ագրեսիան, հայրենիքի բռնազավթումը և աշխարհաքաղաքական գործարքները:

Մենք համոզված ենք, որ հայ ազգի բնականոն զարգացման անհրաժեշտ երաշխիքը ազգային, ժողովրդավար կառավարման կառուցակարգերի գործունեությունն է և հասանելի քաղաքացիական ու քաղաքական ազատությունները:

Մենք պարտադիր ենք համարում հանրային իշխանության ինստիտուտների անկախությունը միմյանցից, նրանց տարանջատման ու հավասարակշռման սկզբունքի անխափան աշխատանքը և գործունեության թափանցիկությունը:

Մենք գտնում ենք, որ անարդարությունը և դրա հետևանքով տեղի ունեցած հանցագործությունների դատապարտումը պարտադիր պայմանն են արդարության երաշխավորման համար:

Մենք դատապարտում ենք 1991 թվականից սկիզբ առած բռնակալական` ավտորիտար, վարչակարգը:

Մենք պահանջում ենք 1991 թվականից սկիզբ առած ավտորիտար վարչակարգի կողմից կատարված հանցագործություններին և դրանց հետևանքով հայ ազգին պատճառված վնասներին տալ քաղաքական և իրավական գնահատական:

Մենք անհրաժեշտ և հրատապ ենք համարում հայկական պետականությունը բռնակալության` ավտորիտարիզմի ախտից զերծ պահելու ու ժողովրդավար համակարգի գործունեությունը երաշխավորելու համար քաղաքական ու քաղաքացիական համաձայնության ներքո կատարել մի շարք քայլեր հետևյալ ուղղություններով` անցկացնել գաղտնազերծումդատապարտել հանրային իշխանության բռնազավթումըխոսքի ազատության ապօրինի սահմանափակումըքաղաքական ընդդիմախոսների ապօրինի հետապնդումըայլակարծության համար բռնության ենթարկելը (ծեծջարդխոշտանգումներ և սպանություններ), հանրային և մասնավոր սեփականության ապօրինի օտարումն ու ապօրինի հարստացումը:

Մենք անհրաժեշտ ենք համարում Գաղտնազերծման մասին օրենքի ընդունումը, որը կվերաբերի 1991 թվականից մինչ օրս գործող վարչակարգի ներկայացուցիչներին, ովքեր ներգրավված են եղել մարդու իրավունքների ոտնահարման մեջ, զավթել են իշխանությունը, ապօրինի հարստացել են և կապ են ունեցել (համագործակցել են) օտար երկրների հատուկ ծառայությունների հետ:

Մենք անհրաժեշտ ենք համարում մինչև օրինական գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ձևավորումն ու ազգային շահի հիման վրա ժողովրդավար, ազգային սահմանադրության ընդունումը, ընդունել հայկական պետականության քաղաքական կառուցվածքի վերաբերյալ սահմանադիր օրենքների համախումբը` Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Ազգային ժողովի կանոնակարգ օրենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների և պարտականությունների մասին օրենք, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին օրենք, Դատախազության մասին օրենք և այլն: Վերոնշյալ օրենքները պետք է հիմնված լինեն հետևյալ սկզբունքների վրա`

-Աշխարհասփյուռ հայությունը ընտրական իրավունքի իրացման միջոցով մասնակցում է Հայկական պետականության քաղաքական կյանքին (ընտրվելու և ընտրելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու` անկախ նրանից, թե որտեղ է նա գտնվում կամ բնակվում:

Աշխարհասփյուռ հայությունը ընտրական իրավունքի իրացման միջոցով մասնակցում է Հայկական պետականության քաղաքական կյանքին (ընտրվելու և ընտրելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու` անկախ նրանից, թե որտեղ է նա գտնվում կամ բնակվում:

-Արցախի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասարապես օգտվում են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությանը ընտրելու և այս մարմիններում ընտրվելու իրավունքից:

-Արտասահմանում բնակվող (երկրներ, քաղաքներ և տարածաշրջաններ) յուրաքանչյուր 100 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է ունենա իր պատգամավորը հայոց խորհրդարանում:

-Ընտրական տեղամասերի առկայությունը պետք է ապահովված լինի արտասահմանում ապրող կամ ժամանակավոր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

-Հայկական ներկայիս պետականության ամբողջ տարածքը` շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր, պետք է լինի մեկ ընտրական տարածք:

-Ընտրությունները պետք է տեղի ունենան պարզ համամասնական ընտրական կարգով: Ընտրություններում կուսակցության նվազագույն անցողիկ շեմը պետք սահմանվի 2,5 %:

-Խորհրդարանական կուսակցությունները պետք է պարտադիր ստանան համապատասխան պետական և կայուն ֆինանսավորում:

-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրությունների կազմակերպման ու անցկացման բոլոր օղակները պետք է հավասարապես ներկայացված լինեն քաղաքական և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչներից:

-Մարդու իրավունքների պաշտպանը և գլխավոր դատախազը պետք է առաջադրվեն համատեղ քաղաքական ու  քաղաքացիական հատվածների նախաձեռնությամբ և ընտրվեն խորհրդարանի  կողմից մրցակցային սկզբունքով:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930