Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիեննայի մէջ պղծած են Հայոց Ցեղասպանութեան յուշարձանը

Նոյեմբեր 06,2017 13:48

Ֆրանսայի «Յառաջ» շաբաթաթերի փոխանցմամբ` Վիեննայի մէջ պղծած են Հայոց Ցեղասպանութեան նահատակներու յիշատակին կանգնեցուած յուշարձանը:

Վիեննայի հայկական ընկերակցութիւններու խումբը այս առթիւ հրապարակած է հաղորդագրութիւն, ուր կ՛ըսուի. «14 տարի անց (2003 ապրիլին էր) Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն նուիրուած Վիեննայի (Իզեռ) յուշարձանը կրկին պղծած են:

«Արդարեւ, անոր երկու երեսները ծածկեցին անարգական եւ անպատկառ արձանագրութիւններով:

«Վիեննայի հայկական ընկերակցութիւններու խումբը ամենայն խստութեամբ կը դատապարտէ այս լկտի եւ զազրելի արարքը եւ որոշած է բողոք ներկայացնել X-ի դէմ:

«Ո՛չ ատելութիւն, ոչ ալ վրէժխնդրութիւն կայ հայոց սրտերուն մէջ, բայց ո՛չ մէկը եւ ոչի՛նչ պիտի կարենայ կասեցնել անոնց Իրաւունքի, Արդարութեան եւ Ճշմարտութեան պայքարը:

«Այս յուշարձանը պղծելով` հարուած հասցուցած են ո՛չ միայն 1915-ի նահատակներու, այլ նաեւ բոլոր այն հայերու յիշատակին, որոնք Համաշխարհային զոյգ պատերազմներու ընթացքին նահատակուած են Ֆրանսայի համար, եւ որոնց յիշատակին եւս կանգնեցուած է այս յուշարձանը:

«Վայրագ այս արարքը, որ մաս կը կազմէ վերջին տարիներուն Ֆրանսայի մէջ արձանագրուած պղծումներու տխուր շարքի մը, մեզի յուշէ, թէ որքա՛ն երկար է Յիշողութեան պաշտպանութեան եւ ժխտողականութեան դէմ պայքարը, որ այն կը մնայ այժմէական հարց, եւ երկրի իշխանութիւններէն կը պահանջէ խիստ պատասխան»:

Նշենք, որ յուշարձանի ետեւի կողմի պղծումը կատարուած է աւելի ամօթալի խորհրդանիշներով: Զանց կ’առնենք նկարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930