Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական համալսարանի պրոֆեսոր. «Թուրքիայում հայերենի մասնագետների մեծ պահանջարկ կա»

Նոյեմբեր 06,2017 13:20

Թուրքական «Kayserihaber » լրատվական կայքը անդրադարձել է Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի հայագիտության ֆակուլտետի գործունեությանը: Ֆակուլտետի դասախոս պրոֆ. Գաֆֆար Մեհդիևը կայքի հետ զրույցում խոսել է Թուրքիայում հայերեն լեզվի ուսուցման կարևորության մասին:

Մեհդիևը նշել է, որ ամեն տարի ֆակուլտետի ուսանողների թիվն աճում է, և չնայած 2010թ.-ին 6 ուսանողով են սկսել, այսօր ֆակուլտետում սովորում է 26 ուսանող:

Մեհդիևը նշել է, որ երկրում հայերենի իմացությամբ մասնագետների մեծ պահանջարկ կա:

«Թե Թուրքիայի արխիվները, թե պետական տարբեր կառույցները հայերեն իմացող մասնագետների կարիք ունեն: Մասնագետներն անհրաժեշտ են նաև հայ-թուրքական հարաբերությունների մասով աշխատելու համար: Ինչպես նաև կան բազմաթիվ գրական ստեղծագործություններ, որոնք պետք է հայերենից թուրքերեն, և թուրքերենից հայերեն թարգմանել»,- ասել է նա:

Լրագրողի այն հարցին, թե ուսանողներն ինչու են ընտրում հայագիտության ֆակուլտետը, Մեհդիևը պատասխանել է , որ ուսանողների մեծ մասը ընտրում է ֆակուլտետը հայերեն լեզուն սովորելու, հայալեզու փաստաթղթերը կարդալու, ուսումնասիրելու համար: Ըստ Մեհդիևի, ֆակուլտետում սովորողներից մեկն էլ ծագումով հայ է, ով լեզուն չգիտի և որոշել է սովորել:

Նշենք, որ Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանը Թուրքիայի միակ ԲՈՒՀ-ն է, որը հայագիտության ֆակուլտետ ունի:

 

Աղբյուր`  Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930