2017 թ.-ի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում էին Արթուր Լավրենտի Սարգսյանը եւ Կարեն Հովհաննեսի Համբարձումյանը:
Նախնական տվյալներով` Սիսիանի համայնքում քվեարկությանը մասնակցել է 12639 հոգի (54,45 տոկոս)՝ քվեարկելու իրավունք ունեցող 23 213 քաղաքացուց:
Արթուր Սարգսյանը ստացել է 10.433 ձայն, Կարեն Համբարձումյանը` 1.891 ձայն: